Նոր Տարուն «ԱրմենՏելի» ցանցում sms-հաղորդագրությունների թիվն աճել է երկու անգամ՝ կազմելով 1 մլն. sms

09.01.2009, 19:27
Նոր Տարուն «ԱրմենՏելի» ցանցում sms-հաղորդագրությունների թիվն աճել է երկու անգամ՝ կազմելով 1 մլն. sms
Նոր Տարուն «ԱրմենՏելի» ցանցում sms-հաղորդագրությունների թիվն աճել է երկու անգամ՝ կազմելով 1 մլն. sms

2008 թ.-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2009 թ.-ի հունվարի 1-ը «ԱրմենՏել» (ապրանքանիշը՝ Beeline) ընկերության բջջային ցանցում ավելի քան 3,5 մլն դեպի դուրս զանգ է արվել և ավելի քան 1 մլն. sms-հաղորդագրություն ուղարկվել։  

«Հատկանշական է, որ Նոր Տարուն գրեթե երկու անգամ ավելի շատ sms-հաղորդագրություն է ուղարկվել, քան սովորական օրերին. երևի հայ բաժանորդները նախընտրում են միմյանց հենց այսպես շնորհավորել»,- ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեգլոյանը։

Նրա խոսքերով, «ԱրմենՏելի» ցանցը ամանորյա գիշերը գործել է գրեթե անխափան, ինչը ճիշտ ժամանակին արված նախապատրաստական աշխատանքի արդյունք էր։

Երկրի ներսում մեկ sms-հաղորդագրության արժեքը 20 դրամ է (շուրջ 0,07 դոլար), իսկ արտասահման՝ 50 դրամ (շուրջ 0,16 դոլար)։

«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) ամանորյա ծանրաբեռնվածությանը նախապատրաստվելու նպատակով ցանցային աշխատանքները սկսել է իրականացնել դեկտեմբերի 25-ին:

Մասնավորապես, ընկերությունը հայտարարել էր ցանցերի տարողությունն ավելացնելու և SMS-կենտրոնի թողունակության կրկնապատկման մասին, քանի որ ավանդաբար ամանորյա գիշերը հեռախոսային ցանցի ծանրաբեռնվածությունը զգալիորեն աճում է։

«ԱրմենՏել» ընկերության տվյալներով, ամանորյա գիշերը կատարվող հեռախոսանգերի թիվը սովորական օրերի համեմատ ավելանում է մոտ կես միլիոնով, իսկ ուղարկված sms-հաղորդագրությունների քանակը` 60%-ով:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն «Վիմպելկոմ» («Beeline» ապրանքանիշ) ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏելի» 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» մատուցում է  ֆիքսված (շուրջ 650 հազ. բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 784 հազար բաժանորդ) ծառայություններ։--0—