Հայկական ընդդիմությունը հերքում է լուրերն այն մասին, թե ՀԱԿ-ը պահանջում է Օմբուդսմենի հրաժարականը
08.01.2009,
19:58
Հայկական ընդդիմությունը հերքում է լուրերն այն մասին, թե ՀԱԿ-ը պահանջում է Օմբուդսմենի հրաժարականը
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը հերքում է մի շարք ԶԼՄ-ների տարածած լուրերն այն մասին, թե ՀԱԿ-ը պահանջում է Օմբուդսմենի հրաժարականը։
«Հունվարի 8-ին ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցի ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի արած հայտարարությունն այն մասին, թե իբր Հայ ազգային կոնգրեսը պահանջում է նրա հրաժարականը, իրականությանը չի համապատասխանում»,- հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀԱԿ-ի Կենտրոնական գրասենյակից։ --0--