Հայաստանում ուրբաթ գիշերը ջերմաստիճանը կիջնի 8-10 աստիճանով. Հայհիդրոմետ

08.01.2009, 14:22
Հայաստանում ուրբաթ գիշերը ջերմաստիճանը կիջնի 8-10 աստիճանով. Հայհիդրոմետ
Հայաստանում ուրբաթ գիշերը ջերմաստիճանը կիջնի 8-10 աստիճանով. Հայհիդրոմետ

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հունվարի 8-ի լույս 9-ի գիշերը սպասվում է ջերմաստիճանի անկում՝ 8-10 աստիճանով, հունվարի 10-ի գիշերը ջերմաստիճանը կիջնի ևս 3-5 աստիճանով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հիդրոօդերևութաբանության և վերահսկողության պետական ծառայության (Հայհիդրոմետ) կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը։

Օդերևութաբանների կանխատեսմամբ, ուրբաթ Հայաստանում օդի միջին ջերմաստիճանը կլինի 10-12 աստիճան ցուրտ։

«Հինգշաբթի առավոտյան հանրապետությունում ձյուն էր տեղում, որը պայմանավորված էր Միջերկրական ծովից թափանցած սառը օդային հոսանքով, սակայն երեկոյան տեղումները կդադարեն, հանրապետություն կթափանցեն արկտիկական սառը օդային հոսանքները, և կհաստատվի անտիցիկլոնային դաշտ», - նշեց Սուրենյանը։

Նրա խոսքերով, հունվարի 9-13-ը Հայաստանի տարածքում տեղումներ չեն սպասվում։

«Հանրապետության լեռնային շրջաններում ջերմաստիճանը կտատանվի մինուս 19- 24 աստիճանի միջև, նախալեռնային շրջաններում՝ մինուս 12-17-ի միջև, Արարատյան դաշտավայրում՝ մինուս 14-18-ի միջև», - ասաց գործակալության զրուցակիցը։

Սուրենյանը նաև ավելացրեց, որ գալիք շաբաթվա ընթացքում հանրապետությունում եղանակի տաքացում չի սպասվում, թեև աննախադեպ սառնամանիքներ ևս չեն լինի։

Այս պահի դրությամբ օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում մինուս 2 աստիճան է ։-0-