ՀՀ նախագահը պարգևներ է հանձնել տարվա տասը լավագույն մարզիկներին
30.12.2008,
15:46
ՀՀ նախագահը պարգևներ է հանձնել տարվա տասը լավագույն մարզիկներին
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահը նախօրեին պարգևներ է հանձնել 2008 թվականի տասը լավագույն մարզիկներին, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։Շնորհավորելով մարզիկներին ու մարզիչներին, բոլոր ներկաներին` Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների առթիվ, Սերժ Սարգսյանը մաղթել է, որ մեր մարզիկները 2009 թվականին առողջ, ուրախ և երջանիկ լինեն, որպեսզի կարողանան իրենց հաջողություններով մեր ժողովրդին ուրախացնել:
«Փոքր ժողովուրդների համար ընդհանրապես, և մեզ համար մասնավորապես, սպորտը նաևայլ նշանակություն ունի, և այն գործիքներից մեկն է, որ մեր ժողովրդին ճանաչելի է դարձնում ողջ աշխարհում»,- ասել է երկրի ղեկավարը։ -0-

