2008 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում գրանցվել է գրիպով հիվանդացության 194 դեպք

30.12.2008, 14:32
2008 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում գրանցվել է գրիպով հիվանդացության 194 դեպք

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2008 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին արձանագրվել է գրիպով հիվանդացության 194 դեպք` 2007թ. նույն ժամանակահատվածի 1172 դեպքի դիմաց, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ազգային վիճակագրական ծառայությունից։

Ընդ որում, համեմատած 2007 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին արձանագրված 579 դեպքի հետ՝ 2008 թ. նույն ժամանակահատվածում մինչև 14 տարեկան երեխաների շրջանում գրանցվել է գրիպի հիվանդացության 77 դեպք։

2008 թ. հունվար-նոյեմբերին  հանրապետության 100 հազ. բնակչին բաժին է ընկնել գրիպի հիվանդացության 6 դեպք՝ 2007թ. նույն ժամանակահատվածի 36,4 դեպքի դիմաց։ -0-