Վրաստանի երիտասարդությունը չպետք է աջակցի Վրաստանում հայկական պատմամշակութային հուշարձանների պղծման գործընթացին
Վրաստանի երիտասարդությունը չպետք է աջակցի Վրաստանում հայկական պատմամշակութային հուշարձանների պղծման հետ կապված միջադեպերին, քանի որ նման քայլերը կարող են հանգեցնել երկու երկրների երիտասարդության միջև հարաբերությունների վատացմանը, ասաց ՀՀ երիտասարդության ազգային խորհրդի փոխնախագահ Հայկ Աքարմազյանը։
«Երիտասարդության մակարդակով համագործակցելու միջոցով նման դեպքերին համարժեք գնահատական պետք է տրվի»,- երկուշաբթի ասաց նա մամուլի ասուլիսին։
Նման գործողությունների վերացման թվում, ինչպիսին է Վրաստանում հայկական հուշարձանների պղծումը, Աքարմազյանը նշեց շփումները Վրաստանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև վրաց երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
«Մենք իշխանությունների վրա ուժ գործադրելու իրական լծակներ չունենք և նման նպատակ չենք էլ հետապնդում: Մենք ձգտում ենք հասնել նրան, որ հարևան երկրի երիտասարդները չաջակցեն նման գործողություններին»,- նշեց նա:
Հայ ճարտարապետության հետազոտությամբ զբաղվող հասարակական կազմակերպության տվյալներով, 1995 թվականի դրությամբ Վրաստանի տարածքում 650 հայկական եկեղեցի կար, որոնցից մի մասն այժմ կամ քանդված է, կամ յուրացված:-0-