Սղաճը Հայաստանում 2008 թ.-ի արդյունքներով 5,2-5,5 տոկոս է կազմել. ԿԲ ղեկավար

29.12.2008, 18:06
Սղաճը Հայաստանում 2008 թ.-ի արդյունքներով 5,2-5,5 տոկոս է կազմել. ԿԲ ղեկավար
Սղաճը Հայաստանում 2008 թ.-ի արդյունքներով 5,2-5,5 տոկոս է կազմել. ԿԲ ղեկավար

Սղաճը Հայաստանում 2008 թ.-ի արդյունքներով 5,2-5,5 տոկոս է կազմել, ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

«ԿԲ վերլուծաբանների նախնական տվյալներով, Հայաստանը 2008 թ.-ին կապահովի սղաճի ծրագրված մակարդակը 5,2-5,5%», - երկուշաբթի ՀՀ ԿԲ-ում կազմակերպված ընդունելության ժամանակ ասաց Ջավադյանը։   
 
Նրա խոսքերով, չնայած ամբողջ աշխարհում տեղի ունեցող բուռն իրադարձություններին ու ֆինանսական ճգնաժամին, ՀՀ ֆինանսական համակարգն իր ֆինանսավորման ու ինստիտուցիոնալ հարցերի ծավալով ու որակով 2008 թ.-ին զգալի զարգացում է գրանցել՝ ապահովելով գների կայունություն։

«Հայաստանն աշխարհի այն բացառիկ երկրներից մեկն է, որը ֆինանսական ճգնաժամի պայմաններում կարողացավ իրականացնել 2008 թ.-ի արդյունքներով ծրագրված նպատակային ցուցանիշը»,- ասաց Ջավադյանը։ --0--