Լեռնային Ղարաբաղի տնտեսությունը տարին կավարտի լավ ցուցանիշներով. ՀՀ վարչապետ

29.12.2008, 13:13
Լեռնային Ղարաբաղի տնտեսությունը տարին կավարտի լավ ցուցանիշներով. ՀՀ վարչապետ

Լեռնային Ղարաբաղի տնտեսությունը տարին կավարտի բավականին լավ ցուցանիշներով, կարծում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նրա խոսքերով, տնտեսական աճի ցուցանիշները կարող են Հայաստանի աճի ցուցանիշներից ավելի բարձր լինել։

«Կարծում եմ, որ հեռանկարում Ղարաբաղի հիմնական կառուցվածք ստեղծող ՀՆԱ-ն կլինի գյուղատնտեսությունը և դրա վերամշակումը։ Շատ հեռանկարային ուղղություն է էներգետիկան, քանի որ այնտեղ կա էներգետիկ ռեսուրսների ավելցուկ, և մենք կարծում ենք, որ Ղարաբաղը կարող է էլեկտրաէներգիա արտահանել», - ասաց վարչապետը հայկական մի շարք լրատվական գործակալություններին տված հարցազրույցում։

Նրա խոսքերով, արդյունաբերությունը ժողովրդական տնտեսության երկրորդ ճյուղն է։ Սարգսյանը հեռանկարային է համարել նաև տուրիզմը, մասնավորապես, էկոտուրիզմը։-0-