Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը 2009 թվականին կանցկացվի Երևանում. սպորտի նախարար

29.12.2008, 10:44
Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը 2009 թվականին կանցկացվի Երևանում. սպորտի նախարար
Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը 2009 թվականին կանցկացվի Երևանում. սպորտի նախարար

Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը 2009 թվականին կանցկացվի Երևանում, շաբաթ օրը Երևանում Եվգենի Պլյուշչենկոյի անվան գեղասահքի մարզադպրոցի բացման արարողության ժամանակ ասել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը։

Նրա խոսքերով, եվրոպական առաջնությունը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (ՄՀՀ)։

Բացի այդ, նախարարի խոսքերով, 2009 թվականին ՄՀՀ-ում կանցկացվի նաև բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը։

Եվգենի Պլյուշչենկոյի անվան գեղասահքի մարզադպրոցի բացումը, որը հիմնված է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գործող սահադաշտի նյութատեխնիկական բազայի վրա, տեղի է ուենցել շաբաթ օրը՝ անձամբ մարզիկի մասնակցությամբ։-0-