Վանաձորում ութամյա տղայի սպանության կասկածով մի երիտասարդ կին է ձերբակալվել
27.12.2008,
14:43
Վանաձորում ութամյա տղայի սպանության կասկածով մի երիտասարդ կին է ձերբակալվել
Վանաձորում ութամյա տղայի սպանության կասկածով ձերբակալվել է երեսնամյա Գեղեցիկ Զ.-ն, հաղորդվում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում։
Տեղեկատվության համաձայն, դեկտեմբերի 24-ին ուշ երեկոյան ոստիկանության Վանաձորի բաժին «շտապօգնության» կայանից հաղորդում է ստացվել այն մասին, որ Վանաձորի բնակիչ, 1951 թ. ծնված Սալվի Ս.-ն իր տանը հայտնաբերել է իր որդու՝ ութամյա Աշոտի դիակը:
«Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Պարզվել է, որ տղայի մահվան պատճառ է հանդիսացել պարանոցի փակ, բութ վնասվածքը», - ասվում է ոստիկանության տեղեկատվության մեջ։
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։ Նույն օրը ձերբակալվել է 1978 թ. ծնված Գեղեցիկ Զ.-ն։-0-