Գյումրի քաղաքի մի բնակիչ թունավորվել է շմոլ գազից
27.12.2008,
11:26
Գյումրի քաղաքի մի բնակիչ թունավորվել է շմոլ գազից
Գյումրու 19-ամյա մի բնակիչ թունավորվել է շմոլ գազից, հաղորդում է ՀՀ փրկարար ծառայությունը։
«Դեկտեմբերի 26-ին տեղաժական ժամանակով ժամը 11։00-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ շմոլ գազից թունավորումով Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց է տեղափոխվել Գյումրու բնակիչ, 1989 թ-ին ծնված Քրիստինե Սարգսյանը», - ասվում է տեղեկատվության մեջ։
Ըստ բժիշկների, տուժածի վիճակը գնահատվում է բավարար:-0-