Ամանորի տոնական օրերին Երևանի մետրոպոլիտենի և ներքաղաքային վերգետնյա ուղևորատար տրանսպորտի աշխատանքի տևողությունը կերկարացվի
27.12.2008,
11:05
Ամանորի տոնական օրերին Երևանի մետրոպոլիտենի և ներքաղաքային վերգետնյա ուղևորատար տրանսպորտի աշխատանքի տևողությունը կերկարացվի

Ամանորի տոնական օրերին Երևան քաղաքում բնակչության տրանսպորտային սպասարկումը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով, Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի կարգադրության համաձայն, Երևանի մետրոպոլիտենի և ներքաղաքային վերգետնյա ուղևորատար տրանսպորտի աշխատանքի տևողությունը երկարացվել է։
«Երևանի մետրոպոլիտենի և ներքաղաքային վերգետնյա ուղևորատար տրանսպորտի աշխատանքի տևողությունը դեկտեմբերի 31-ին երկարացվել է և աշխատանքի ավարտը սահմանվել 2009 թվականի հունվարի 1-ի ժամը 1-ը։ 2009 թվականի հունվարի 1-ից մինչև 7-ը ներառյալ ներքաղաքային հասարակական տրանսպորտի աշխատանքի ավարտը սահմանվել է ժամը 24։00-ն», - ասվում է տեղեկատվության մեջ։
2009 թվականի հունվարի 8-ից ներքաղաքային հասարակական տրանպորտի աշխատանքը կկազմակերպվի նախկին ամենօրյա գրաֆիկով:-0-