Խորհրդարանի դերը չի կարող բարձրանալ մի քանի ամսում, դա մշտական գործընթաց է. խոսնակ

Խորհրդարանի դերը չի կարող բարձրացվել մի քանի ամսում, դա մշտական գործընթաց է, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը։
«Լրագրողների և տարբեր քաղաքական ուժերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ խորհրդարանը հաստատություն է, իսկ խոսնակը՝ տնօրեն։ Ուզում եմ հայտարարել, որ Ազգային ժողովը քաղաքական մարմին է, իսկ խոսնակը՝ քաղաքական մարմնի ղեկավար»,- ասաց Աբրահամյանը՝ մեկնաբանելով խորհրդարանի հեղինակությունը բարձրացնելու մտադրության մասին իր հայտարարությունը։
Խոսնակի խոսքերով, տվյալ ուղղությամբ նախատեսվում են որոշակի միջոցառումներ, որոնց կատարմանը խորհրդարանն արդեն անցել է։
«Խորհրդարանի խոսնակ ընտրվելուց հետո իմ առաջին խոստումը հանդուրժողականությունն էր, համերաշխությունն ու միաբանությունը, և դա արդեն բոլորի համար ակնհայտ է։ Մենք լուրջ ծրագրեր ունենք, և բոլորը պետք է հասկանան, որ խորհրդարանի դերը չի կարող որոշվել մի քանի ամսում, դա մշտական գործընթաց է»,- ասաց Աբրահամյանը։ --0--