ՀՀ նախագահը Հայաստանի քաղաքացիություն է շնորհել Շառլ Ազնավուրին
26.12.2008,
11:44
ՀՀ նախագահը Հայաստանի քաղաքացիություն է շնորհել Շառլ Ազնավուրին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի քաղաքացիություն է շնորհել մեծանուն երգիչ, հասարակական գործիչ, ՀՀ Ազգային հերոս Շառլ Ազնավուրին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
«ՀՀ քաղաքացիություն է շնորհվել նաև Շառլ Ազնավուրի իմպրեսարիո, Մովսես Խորենացու մեդալակիր Լևոն Սայանին», - ասվում է տեղեկատվության մեջ։-0-