ՀՀ նախագահին առընթեր վերահսկողության ծառայությունը 2008 թ.-ին 630 գործ է ուղարկել դատախազություն

ՀՀ նախագահին առընթեր վերահսկողական ծառայությունը 2008 թ.-ին 630 գործ է ուղարկել դատախազություն, հինգշաբթի լրագրողներին հայտնեց ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը։
Նրա խոսքերով, միայն 2008 թ.-ի երկրորդ կիսամյակում դրանցից 243 գործ ուղարկվել է Գլխավոր դատախազություն, իսկ 10 գործ՝ ռազմական դատախազություն։
«Գործերը հիմնականում վերաբերում են խուլիգանության փաստերին, քրեական գործերի և հետաքննության հսկողությանը»,- ասաց Հովսեփյանը։
2008 թ.-ի երկրորդ կիսամյակում ՀՀ նախագահին առընթեր Վերահսկողության ծառայություն է ստացվել 10 հազար դիմում-բողոք, ինչը 2,5 անգամ ավել է 2007 թ.-ի համանման ցուցանիշից։ Բողոքների հիմնական մասը՝ շուրջ 25 տոկոսը, անդրադառնում է մայրաքաղաքային քաղաքապետարանի գործունեությանը, շուրջ 17 տոկոսը՝ դատաիրավական համակարգին, իսկ շուրջ 16 տոկոսը սոցիալական բնույթ է կրում։ Դիմումների 37,1 տոկոսը դրական լուծում է ստացել։
2008 թ.-ի երկրորդ կիսամյակում ՀՀ նախագահին առընթեր Վերահսկողության ծառայությունը ստուգումներ է իրականացրել բնապահպանության, առողջապահության, գիտության և կրթության, տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության նախարարություններում, Անշարժ գույքի պետկադաստրում, Երևանի քաղաքապետարանում, Պետեկամուտների կոմիտեում, Պետական գնումների գործակալությունում։ --0--