Հայաստանի դատական դեպարտամենտին հատկացվել է ավելի քան 17 հազար դոլար՝ տեսադիտարկման համակարգ ձեռք բերելու նպատակով

25.12.2008, 18:38

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի որոշում ընդունեց Հայաստանի դատական դեպարտամենտին 5,3 մլն. դրամ (17,2 հազար դոլար) հատկացնելու մասին՝ տեսադրտարկման համակարգ ձեռք բերելու համար։

«Կառավարության պահուստային ֆոնդից հատկացված այս միջոցներով ձեռք կբերվի տեսադիտարկման, փաստագրման և տեսաձայնաազդանշանի բազմաելքային կոմուտացիայի համակարգ»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը կառավարության նիստի ընթացքում։ -0-