Հայագիտությունը առաջատար տեղ է զբաղեցնում Հայաստանի գիտության և տեխնիկայի զարգացման գերակայություններում

25.12.2008, 18:19
Հայագիտությունը առաջատար տեղ է զբաղեցնում Հայաստանի գիտության և տեխնիկայի զարգացման գերակայություններում

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայագիտությունը՝ որպես ռազամավարական կարևոր ուղղություն, առաջատար տեղ է զբաղեցնում Հայաստանի գիտության և տեխնիկայի զարգացման գերակայություններում, ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը։

Գործադիր իշխանությունը հինգշաբթի հաստատեց հանրապետության գիտության և տեխնիկայի զարգացման գերակայությունների ձևավորման սկզբունքները և չափորոշիչները, որոնք, ըստ նախարարի, կարևոր դեր կխաղան 2009թ. հիմնկան գերակա ուղղությունների մշակման գործընթացում։

Նրա խոսքերով, տվյալ գերակայությունների ձևավորման սկզբունքներն իրենց մեջ ներառում են, մասնավորապես, ռազամավարական կարևոր նշանակություն, ինչպես նաև  հեռանկարային միջազգային նշանակություն և գիտական դպրոցի ստեղծման հնարավորություն ունեցող հարցերի և խնդիրների լուծումը։

«Չափորոշիչների թվում պետք է նշել հետազոտությունների անցկացման համար անհրաժեշտ և բավարար պայմանների առկայությունը, տվյալ հետազոտությունների համապատասխանությունը հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարական գերակայություններին, ինտեգրման հնարավորությունը միջազգային և տարածաշրջանային խոշոր ծրագրերում, ինչպես նաև գիտակայուն ապրանքների և ծառայությունների առկայության ստեղծումն ու ապահովումը համաշխարհային շուկաներում»,- պարզաբանեց Սեյրանյանը։ -0-