Հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացումը ձեռնտու է միայն Թուրքիային

Վերջին ժամանակներում ակտիվացած հայ-թուրքական հարաբերություններից շահ ունի միայն Թուրքիան, կարծում է ՀՀ ԱԳՆ մամուլի նախկին քարտուղար, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) արտաքին կապերի համակարգող Վլադիմիր Կարապետյանը։
«Թուրքիան, ողջ աշխարհին ցույց տալով, թե «իբր» քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ, մինչ օրս փակ է պահում սահմանը և չի հաստատում դիվանագիտական կապեր»,- ավելացրեց նա։
Բացի այդ, Կարապետյանի խոսքերով, Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը Նյու Յորքում թույլ տվեց Թուրքիային ներկայացնել իրեն համաշխարհային հանրության առջև որպես ղարբաղյան հակամարտության կարգավորման միջնորդներից մեկը։
Թուրքիայի մեկ այլ հաջողությունն, ըստ նրա, եղավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դադարեցումը։ «1915 թվականի իրադարձությունների ուսումնասիրման հայ-թուրքական հանձանաժողով ստեղծելու լուրերի պատճառով ոչ մի պետություն այս տարի չճանաչեց ցեղասպանությունը»,- նշեց Կարապետյանը։
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը սեպտեմբերի 6-ին առաջին անգամ գտնվում էր Երևանում Սարգսյանի հրավերով՝ 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների համատեղ խաղը դիտելու համար։ Այդ այցը ստացավ «ֆուտբոլային դիվանագիտություն» անումը և լայնորեն լուսաբանվեց համաշխարհային մամուլում։
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները՝ Թուրքիայի առաջ քաշած նախապայմանների պատճառով։ Մասնավորապես, Թուրքիան Հայաստանից պահանջում է հրաժարվել հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման գործընթացից։
Թուրքիան նաև ադրբեջանամետ քաղաքականություն է վարում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում։
Հայ-թուրքական սահմանը փակ է 1993թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։
Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։-0-