Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամը Հայաստանին 14 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ կտրամադրի

25.12.2008, 14:25
Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամը Հայաստանին 14 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ կտրամադրի
Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամը Հայաստանին 14 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Միջազգային զարգացման ՕՊԵԿ (OPEC Fund for International Development - OFID) հիմնադրամը Հայաստանի կառավարությանը 14 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ կտրամադրի, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

«Համապատասխան համաձայնագիրը երեքշաբթի ստորագրել են ՀՀ-ում Ավստրիայի դեսպան Աշոտ Հովակիմյանը և OFID  գործադիր տնօրեն Սուլեյման Ալ-Հերբիշը»,- ասվում է հաղորդագրությունում։

Վարկը հատկացվում է Հայաստանի կառավարությանը «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրի իրականացման նպատակով: Ծրագիրը նախատեսում է վարկերի և ներդրումների միջոցով խթանել Հայաստանի գյուղական վայրերի տնտեսությունը։

 «Հիմնադրամի գլխավոր տնօրենը գոհունակություն է հայտնել Հայաստանի կառավարության հետ համագործակցության առիթով և հետագայում ևս արդյունավետ համագործակցելու հույս հայտնել»,- նշվում է հաղորդագրությունում։

Իր հերթին, դեսպան Հովակիմյանը Հայաստանի կառավարության անունից շնորհակալություն է հայտնել տրամադրված վարկի և աջակցության համար: Նա մեծապես կարևորել է հիմնադրամի հետ համագործակցությունը և նշել, որ 2009թ.-ին  նախատեսվող այցի ընթացքում գլխավոր տնօրենը հնարավորություն կունենա անձամբ տեսնելու հիմնադրամի միջոցներով իրականացված ծրագրերի արդյունքները: -0-