Ռուսական «Սիտրոնիկս» ընկերությունը մտադիր է Հայաստանում ստեղծել վենչուրային ներդրումների հիմնադրամ՝ 40 մլն դոլար ծավալով. վարչապետ

25.12.2008, 10:31
Ռուսական «Սիտրոնիկս» ընկերությունը մտադիր է Հայաստանում ստեղծել վենչուրային  ներդրումների հիմնադրամ՝ 40 մլն դոլար ծավալով. վարչապետ
Ռուսական «Սիտրոնիկս» ընկերությունը մտադիր է Հայաստանում ստեղծել վենչուրային  ներդրումների հիմնադրամ՝ 40 մլն դոլար ծավալով. վարչապետ

Ռուսական «Սիտրոնիկս» ընկերությունը մտադիր է Հայաստանում ստեղծել վենչուրային  ներդրումների հիմնադրամ՝ 40 մլն ԱՄՆ դոլար ծավալով, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Մեր ռուս գործընկերներն այցելել են Հայաստան՝ «Մարս» գործարանի (որը փոխանցվել է Ռուսաստանին պետական պարտքի դիմաց – «Նովոստի-Արմենիա») աշխատանքները ծրագրելու համար և պատրաստել են բիզնես-ծրագիր։ Տեղի է ունեցել նաև հանդիպում կառավարությունում, որտեղ նրանք ներկայացրել են, թե ինչպես են պատկերացնում վենչուրային հիմնադրամի աշխատանքները», - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը։

Վարչապետը նշել է, որ նրանց ծրագրերի համաձայն, 40 մլն ԱՄՆ դոլար ունեցող հիմնադրամը կսկսի գործել 2009 թվականին։

«Մենք պետք է ստեղծենք բոլոր հնարավորությունները, որպեսզի դա 2009 թվականին իրականություն դառնա», - ասել է Սարգսյանը։ Նա ավելացրել է, որ ռուս գործընկերները միջոցներ կներգրավեն տարբեր ներդրողներից, հիմնականում Ռուսաստանից, ԱՄՆ-ից և այլ երկրներից։

«ՍԻՏՐՈՆԻԿՍ» ԲԲԸ-ն Արևելյան Եվրոպայի բարձրտեխնոլոգիական ընկերությունն է, որն աշխատում է հետահաղորդակցական լուծումների, տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգային ինտեգրման և խորհրդատվության, միկրոէլեկտրոնային արտադրանքի մշակման և արտադրության ոլորտում։

«ՍԻՏՐՈՆԻԿՍ»-ի գործընկերները ապրանքի մշակման գծով Cisco Systems, STMicroelectronics, Infineon, Giesecke&Devrient ընկերություննրն են։ Ընկերությունը համագործակցում է Siemens, Ericsson, Motorola, ORACLE, Intel, Sun Microsystems և Microsoft ընկերությունների հետ։ Հիմնական հաճախորդների թվում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են МТС-ը, КОМСТАР-ОТС-ը, ОТЕ-ն, Cosmote-ը, Vodafone-ը, Ericsson-ը, Arcelor Mital-ը և ուրիշները։

«ՍԻՏՐՈՆԻԿՍ»-ի բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման արդյունքում Լոնդոնի ֆոնդային բորսայում (LSE) ընկերությունը գնահատվել է 2,3 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը հաստատել է առաջատարի նրա դիրքերը ԱՊՀ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների բարձր տեխնոլոգիաների շուկայում։ «ՍԻՏՐՈՆԻԿՍ»-ի բաժնետոմսերը վաճառքի են հանվում նաև ռուսական «Ռուսական Առևտրային Համակարգ» և Մոսկվայի ֆոնդային բորսաներում։ -0-