Շուրջ 1200 օտարերկրյա քաղաքացիներ դիմել են Հայաստանում ապաստան տրամադրելու խնդրանքով

24.12.2008, 19:04
Շուրջ 1200 օտարերկրյա քաղաքացիներ դիմել են Հայաստանում ապաստան տրամադրելու խնդրանքով

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Այսօրվա դրությամբ շուրջ 1200 օտարերկրյա քաղաքացիներ դիմել են Հայաստանում ապաստարան տրամադրելու  խնդրանքով, և այդ հոսքը շարունակվում է, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը։

«Մասնավորապես, շարունակվում է Իրաքի՝ հայկական ծագում ունեցող քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու և ընդունելու գործընթացը։ Նրանք Հայաստան են եկել այդ երկրում ռազմական գործողությունների սկսվելուց հետո»,- ասաց նա։

Նրա խոսքերով, Իրաքում ռազմական գործողությունների սկսվելուց հետո Հայաստան է եկել 943 հայազգի իրաքցի, որոնցից 68-ը՝ 2008 թ.-ին, և բոլորին ժամանակավորապես պաշտպանված անձի կարգավիճակ է տրվել։  

Այս առնչությամբ Եգանյանը հատկապես կարևորեց «Փախստականների և ապաստանի մասին» նոր օրենքը՝ ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված նոյեմբերի 27-ին։

«Օրենքի կատարումն ապահովելու նպատակով առաջիկայում պետք է ԵՄ չափանիշներին համապատասխան ընթացակարգեր մշակվեն, շուրջ 2 տասնյակ ենթաօրենսդրական ակտեր»,- ասաց Միգրացիոն գործակալության պետը։ --0--