Հայ փորձագետները պետք է ճգնաժամի հաղթահարման ուղիների վերաբերյալ առաջարկներ ներկայացնեն հանրապետության կառավարությանը. նախարար
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ փորձագետները պետք է ճգնաժամի հաղթահարման ուղիների վերաբերյալ կոնկրետ առաջարկներ ներկայացնեն հանրապետության կառավարությանը, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը։
Նրա խոսքերով, առաջարկները պետք է հիմնվեն համաշխարհային ֆինանսական հոսքերի օգտագործման հնարավորությունների քննարկման և վերլուծության վրա՝ խոշոր ֆինանսական շուկաներ մուտք գործելու նպատակով։
«Նման հնարավորություն են ստեղծում այն հաջողություններն ու տնտեսական ցուցանիշները, որոնք արձանագրվել են Հայաստանում վերջին մի քանի տարվա ընթացքում», - ասաց նա։
Երիցյանը նշեց, որ ներկա ճգնաժամը իր դրսևորումներով աննախադեպ է, սակայն այն անելանելի չէ։
«Համաշխարհային շուկաներում համագործակացության բարձր մակարդակը նպաստում է նրան, որ ոչ մի երկիր «դեմառդեմ» չի բախվում ճգնաժամի հետևանքների հետ», - պարզաբանեց նա։
Միաժամանակ նախարարն ասաց, որ Հայաստանի կառավարությունն աշխատում է օպերատիվ ռեժիմով, ամեն օր անցկացնում է համաշխարհային շուկաների տեղեկատվության վերլուծություն։
«Մենք ակտիվացրել ենք նաև անհատական և խմբակային քննարկումները գործարար-հանրության ներկայացուցիչների հետ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի բացահայտման համար», - ավելացրեց նա։-0-