Հայաստանին հաջողվեց հաղթահարել համաշխարհային ճգնաժամի առաջին փուլը. էկոնոմիկայի նախարար
24.12.2008,
14:56
Հայաստանին հաջողվեց հաղթահարել համաշխարհային ճգնաժամի առաջին փուլը. էկոնոմիկայի նախարար

Հայաստանին հաջողվեց հաղթահարել համաշխարհային ճգնաժամի առաջին փուլը, հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը։
«Դա մեզ հաջողվեց, առաջին հերթին, այն պատճառով, որ համաշխարհային գործընթացներում հայկական բանկային համակարգի ներգրավվածության աստիճանը ռիսկային չէր, ինչպես նաև՝ շնորհիվ բանկային և ֆինանսական համակարգերի խիստ վերահսկողության»,- չորեքշաբթի ասաց նա լրագրողներին։
Նախարարի կարծիքով, այդ երկու պայմանները բավական լուրջ երաշխիք են, քանի որ Հայաստանում պետական պահուստների բարձր մակարդակ է նկատվում։ «Բացի այդ, հայկական բանկերի կապիտալիզացիայի մակարդակը շատ բարձր է, ինչը հնարավորություն է տալիս ֆինանսական համակարգին դիմակայելու լիկվիդայնության հետ կապված տարբեր տեսակի խնդիրներին»,- պարզաբանեց Երիցյանը։ -0-