ՀՀ նախագահը շնորհավորել է հանրաճանաչ դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ
24.12.2008,
10:30
ՀՀ նախագահը շնորհավորել է հանրաճանաչ դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել հանրաճանաչ դիրիժոր, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար, պետական բազմաթիվ մրցանակների դափնեկիր Հովհաննես Չեքիջյանի հետ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
«Հանրապետության նախագահը շնորհավորել է մաեստրո Չեքիջյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, ընդգծել նրա անգնահատելի ներդրումը հայկական մշակույթի զարգացման և տարածման գործում՝ մաղթելով նրան առողջություն, անսահման երջանկություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ», - ասվում է տեղեկատվության մեջ։-0-