Ռուսական բեռները Հայաստան տեղափոխելու հետ կապված խնդիրներ չկան. Տրանսպորտի նախարարություն
Ռուսական բեռները Հայաստան մատակարարելու հետ կապված խնդիրներ չկան, երեքշաբթի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը։
Նրա խոսքերով, Վրաստանի դեպքերի պատճառով 2008 թ.-ի օգոստոսին բեռնափոխադրումների ծավալը կրճատվել է, սակայն ընդհանուր առմամբ դա քիչ է անդրադարձել բեռնափոխադրումների ընդհանուր ծավալի վրա։
«Բեռնափոխադրումների որոշակի կրճատում կա, այնուհանդերձ, ռուսական բեռների փոխադրման խնդիրներ չկան»,- ասաց Սարգսյանը՝ զերծ մնալով որոշակի թվային ցուցանիշներ հայտնելուց։
Ընդ որում, նա նշեց, որ Ռուսաստանում բեռնափոխադրումները կրճատվել են 25-30 տոկոսով, սակայն Հայաստանում բեռնափոխադրումների ծավալների իջեցումն աննշան է և «լուրջ ողբերգություն չէ»։
«Բոլոր պայմանագրային բեռնափոխադրումներն իրականացվում են ժամանակին և ոչ մի խնդիր չկա»,- ասաց Սարգսյանը։ --0--