Երևանում վերսկսվել է զանգվածային անկարգությունների քրեական գործի շրջանակներում խորհրդարանի պատգամավորների և ՀՀ ԱԳ նախկին նախարարի նկատմամբ դատական նիստը

23.12.2008, 14:31
Երևանում վերսկսվել է զանգվածային անկարգությունների քրեական գործի շրջանակներում խորհրդարանի պատգամավորների և ՀՀ ԱԳ նախկին նախարարի նկատմամբ դատական նիստը
Երևանում վերսկսվել է զանգվածային անկարգությունների քրեական գործի շրջանակներում խորհրդարանի պատգամավորների և ՀՀ ԱԳ նախկին նախարարի նկատմամբ դատական նիստը

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների փաստով քրեական գործի շրջանակներում «յոթի գործով» դատական նիստը երեքշաբթի վերսկսվել է Երևանում։

Միասնական գործի շրջանակներում կքննվեն պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի երրորդ կետով (զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդված են սպանությամբ), 300-րդ հոդվածի 1-ին կետով (պետական իշխանության յուրացնելը), 316-րդ հոդվածի 2-րդ կետով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել), Սասուն Միքայելյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի 3-րդ կետով, 300-րդ հոդվածի 1-ի մասով, 235-րդ հոդվածի 1 և 2 մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով) և Հակոբ Հակոբյանի դեմ, ով մեղադրվում է ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, նիստը սկսվել է 40 րոպե ուշացումով, ինչից հետո ընդհատվել է կես ժամով՝ մեղադրյալի և գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանի միջև վեճի պատճառով։

Դատական նիստն ընթանում է լարված մթնոլորտում, արդեն մի քանի անգամ նիստերի դահլիճում վեճեր են ծագել՝ ինչպես հավաքվածների, այնպես էլ դատական կատարածուների միջև։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշել է, որ տուժածների ոչ բոլոր հարազատներն են կարողացել գտնվել դատական նիստերի դահլիճում և առաջարկել է մեղադրյալների փաստաբաններին՝ կազմել հարազատների ցանկը, որպեսզի նրանց թույլատրեն մտնել դահլիճ։

Այժմ լրագրողները հետևում են դատավարության ընթացքին էկրանի միջոցով, որը տեղադրված է հատուկ հատկացված սենյակում։

Ինչպես հաղորդել է Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը, սենյակը տրամադրվել է լրագրողների ավելի ազատ և հանգիստ աշխատանքն ապահովելու համար։ Այս փաստը, սակայն, դժգոհություն է առաջացրել հավաքված լրագրողների շրջանում, որոնք դժգոհությունը պատճառաբանում էին նրանով, որ տեղադրված էկրանից տեսնելու են տեղի ունեցածի ոչ ամբողջական պատկերը, այլ միայն այն կադրերը, որոնք հետաքրքիր են դատական նիստերի դահլիճում նկարահանումներ իրականացնող օպերատորին։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն իր կողմից խոստացել է լրագրողներին լուծել այս հարցը։

Նրա խոսքերով, առանձին սենյակ է հատկացվել է այն պատճառով, որ նիստերի դահլիճում տեղերը բավարար չեն նույնիսկ մեղադրյալների և տուժածների հարազատների համար։

ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, շուրջ 200 մարդ ստացել են վնասվածքներ։ -0-