Ֆուտբոլը կընդգրկվի հայկական դպրոցների ուսումնական ծրագրերում. ՀՖՖ նախագահ

22.12.2008, 18:06
Ֆուտբոլը կընդգրկվի հայկական դպրոցների ուսումնական ծրագրերում. ՀՖՖ նախագահ
Ֆուտբոլը կընդգրկվի հայկական դպրոցների ուսումնական ծրագրերում. ՀՖՖ նախագահ

2009 թ.-ին ֆուտբոլը որպես առարկա կմտնի հայկական դպրոցների ուսումնական ծրագիր, ասվում է ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ Ֆեդերացիայի 6-րդ ժողովի ընթացքում տված ելույթում։

«Հայկական հանրակրթական դպրոցների ուսծրագրում ֆուտբոլի ընդգրկումը մեր նոր ծրագիրն է, և մենք արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասաց նա՝ նշելով, որ ՀՀ Գիտության և կրթության նախարարի հրամանի համաձայն, 2009 թ.-ին ծրագիրը փորձնական կընդգրկվի հայկական 440 դպրոցներում։

Հայրապետյանի խոսքերով, ծրագիրն իրականացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի ու Գիտության և կրթության նախարարությունների հետ համատեղ։ Այդ ծրագրի համաձայն, Ֆեդերացիան պետք է դպրոցներն ապահովի ուսումնամեթոդաբանական գրականությամբ, անհրաժեշտ մարզական սարքավորումներով, ինչպես նաև վերապատրաստի ուսուցիչներին։

«Մենք ուսուցիչների վերապատրաստման ժամանակացույց ենք մշակել 2009 թ.-ի հունվար-փետրվարին, ինչպես նաև մշակել ու տպագրման ենք հանձնել մեթոդաբանական ձեռնարկը, և մինչև 2009 թ.-ի մարտ նախատեսում ենք ավարտել գրքի խմբագրումն ու հրատարակումը»,- ասաց Հայրապետյանը։  

«Կարծում եմ, որ սա կարող է Հայաստանում ընդհանրապես սպորտի և մասնավորապես ֆուտբոլի զարգացման համար լուրջ խթան դառնալ»,- ավելացրեց նա։  -0-