Երկու մարդ զոհվել և յոթը վիրավորվել են ՃՏՊ-ի հետևանքով
22.12.2008,
16:01
Երկու մարդ զոհվել և յոթը վիրավորվել են ՃՏՊ-ի հետևանքով
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երկու մարդ զոհվել և յոթը վիրավորվել են Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 16-րդ կմ-ում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ փրկարար ծառայությունից։
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը, երբ իրար են բախվել «Գազել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաները։
ՃՏՊ-ի հետևանքով «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորներից մեկը տեղում զոհվել են, իսկ մյուս երկու ուղևորները, ինչպես նաև «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու չորս ուղևորները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Մարտունի քաղաքի հիվանդանոց:
Ըստ բժիշկների, տուժածների վիճակը միջին ծանրության է: -0-