Հայաստանի խորհրդարանը դեկտեմբերի 23-ին արտահերթ նստաշրջան կգումարի

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 23-ին արտահերթ նստաշրջան կգումարի։
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է որոշում, ըստ որի ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն, կառավարության նախաձեռնությամբ, դեկտեմբերի 23-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:
Նստաշրջանի օրակարգում են 33 օրինագծեր և հինգ միջազգային համաձայնագրեր և պայմանագրեր։
Հիմնական հարցերի թվում են «Համահայկական բանկի մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ավելացած արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։-0-