ԱԳՆ նախկին ղեկավարի և ՀՀ խորհրդարանի երեք պատգամավորների դեմ դատը կշարունակվի երեքշաբթի
Երևանի մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների փաստով քրեական գործի շրջանակներում «յոթի գործով» դատական նիստում ընդմիջում է հայտարարվել մինչև դեկտեմբերի 23-ի ժամը 12։00-ն։
Համապատասխան որոշում ուրբաթ կայացրեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը։
Միասնական գործի շրջանակներում քննվում են պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի երրորդ կետով (զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդված են սպանությամբ), 300-րդ հոդվածի 1-ին կետով (պետական իշխանության յուրացնելը), 316-րդ հոդվածի 2-րդ կետով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել), Սասուն Միքայելյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի 3-րդ կետով, 300-րդ հոդվածի 1-ի մասով, 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով) և Հակոբ Հակոբյանի դեմ, ով մեղադրվում է ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով։
Բացի այդ, դատարանը կքննի գործը՝ ըստ մեղադրանքի ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի և Շանթ Հարությունյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով:
Նիստի ժամանակ Մարտիրոսյանը մերժեց պաշտպանության կողմից դատավորին բացարկ հայտարարելու մասին՝ արդեն երկրորդ միջնորդությունն ու հրաժարվեց ինքնաբացարկ հայտարարել։ Նման միջնորդություն ավելի վաղ ներկայացրել էր մեղադրյալ Ալեքսանդր Արզումանյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը։
Դատավորն այն անհիմն համարեց, սակայն երկրորդ միջնորդությունը մերժելուց անմիջապես հետո պաշտպանության կողմը երրորդ համանման միջնորդությունը ներկայացրեց։
Ինչպես կարծում է պաշտպանության կողմը, դատավոր Մարտիրոսյանը տվյալ գործը քննելիս չի կարող անկողմնակալ ու օբյեկտիվ լինել, քանի որ ավելի վաղ արդեն մասնակցել է մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների մասին գործերի քննությանն ու գնահատել վկաների ցուցմունքներն ու կողմերի ապացույցները։
Իր հերթին ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, մեղադրյալ Արզումանյանը խորհուրդ տվեց դատավորին, որն, իր խոսքերով, չի ցանկանում ինքնաբացարկ հայտարարել, «ինքնայրման գործողություն կատարել»։
Մեղադրյալի կարծիքով, նման գործողությունը դատավորի քաղաքացիական դիրքորոշման դրսևորումը կլինի։
Ի պատասխան նման արտահայտությունների ու մեղադրյալների արձագանքին դրան՝ դատավոր Մարտիրոսյանը հորդորեց նրանց կարգուկանոն պահպանել դատական նիստի դահլիճում։ --0--