ՀՀ կրթության նախարարության Լեզվի պետական տեսչությունը կարող է անկախ մարմնի կարգավիճակ ստանալ. պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչությունը կարող է անկախ մարմնի կարգավիճակ ստանալ, ուրբաթ ասաց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
«Լեզվի պետական տեսչությանը անկախ մարմնի կարգավիճակ տրամադրելու հարցը պետք է լրջորեն քննարկել ՀՀ կառավարության հետ, այդ թվում և դրա լիազորությունների ընդլայնման առնչությամբ, մասնավորապես, լեզվի անաղարտության վերահսկողության առումով»,- ասաց Աշոտյանը հեռուստաեթերի և հեռուստատեսային գովազդի բովանդակության օրենսդրական կարգավորման հարցի լսումների ընթացքում։
Նա նշեց, որ հարցը դեռ չի քննարկվել նախարարության հետ, սակայն ինքն անձամբ հակված է տեսչությանը անկախ մարմնի կարգավիճակ տալուն, որպեսզի, հաշվի առնելով մարմնի կարևորությունը, այն անկախ լինի ցանկացած նախարարությունից։
«Սա մեր մոտեցումն է, սակայն առայժմ այն օրենսդրորեն ձևակերպված չէ և քննարկումներն էլ դեռ չեն սկսվել»,- ասաց Աշոտյանը։ --0--