Ռուսական «Սիտրոնիկս» ընկերությունը կարող է մասնակցել վենչուրային ներդրումների հիմնադրամի ստեծմանը Հայաստանում

19.12.2008, 16:29
Ռուսական «Սիտրոնիկս» ընկերությունը կարող է մասնակցել վենչուրային  ներդրումների  հիմնադրամի  ստեծմանը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսական «Սիտրոնիկս» ընկերությունը կարող է մասնակցել վենչուրային  ներդրումների  հիմնադրամի  ստեծմանը Հայաստանում, ուրբաթ Երևանում հայտարարեց ընկերության նախագահ Սերգեյ Ասլանյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից, Ասլանյանը նշեց, որ ընկերությունը պատրաստ է կարճ ժամկետներում ներկայացնել փախգործակցության իր ծրագիրն այդ հարցով։

Ասլանյանը նշեց նաև «Գույք պարտքի դիմաց»  համաձայնագրով ՌԴ-ին փոխանցված «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի տարածքում գիտահետազոտական  տիպի ազատ տնտեսական  գոտու ստեղծման  հնարավորությունը։

Նա նշեց, որ դա Տնտեսական  համագործակցության հարցերի հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ  նիստի հանձնարարականներից է:

Ասլանյանը ներկայացրեց իր ղեկավարած խոշորագույն  բարձրտեխնոլոգիական ընկերության  գործունեությունը, ՌԴ դաշնային նպատակային ծրագրերում  ունեցած  մասնակցությունը, միջազգային կապերը և ներկայացվածությունը ԱՊՀ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու մի շարք  այլ երկրներում, ինչպես նաև Հայաստանում  բարձր տեխնոլոգիաների բնագավառում փոխգործակցության առաջիկա  նախաձեռնություններն ու ծրագրերը:

ՀՀ վարչապետը կարևորեց «Սիտրոնիկս»  ընկերության  հետ  համագործակցությունը և վստահություն  հայտնեց, որ ՀՀ  բարձր տեխնոլոգիաների  ոլորտում այն փոխշահավետ և արդյունավետ կլինի։

«ՍԻՏՐՈՆԻԿՍ» ԲԲԸ-ն Արևելյան Եվրոպայի բարձրտեխնոլոգիական ընկերությունն է, որն աշխատում է հետահաղորդակցական լուծումների, տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգային ինտեգրման և խորհրդատվության, միկրոէլեկտրոնային արտադրանքի մշակման և արտադրության ոլորտում։

«ՍԻՏՐՈՆԻԿՍ»-ի գործընկերները ապրանքի մշակման գծով Cisco Systems, STMicroelectronics, Infineon, Giesecke&Devrient ընկերություննրն են։ Ընկերությունը համագործակցում է Siemens, Ericsson, Motorola, ORACLE, Intel, Sun Microsystems և Microsoft ընկերությունների հետ։ Հիմնական հաճախորդների թվում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են МТС-ը, КОМСТАР-ОТС-ը, ОТЕ-ն, Cosmote-ը, Vodafone-ը, Ericsson-ը, Arcelor Mital-ը և ուրիշները։

«ՍԻՏՐՈՆԻԿՍ»-ի բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման արդյունքում Լոնդոնի ֆոնդային բորսայում (LSE) ընկերությունը գնահատվել է 2,3 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը հաստատել է առաջատարի նրա դիրքերը ԱՊՀ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների բարձր տեխնոլոգիաների շուկայում։ «ՍԻՏՐՈՆԻԿՍ»-ի բաժնետոմսերը վաճառքի են հանվում նաև ռուսական «Ռուսական Առևտրային Համակարգ» և Մոսկվայի ֆոնդային բորսաներում։ -0-