Տնտեսական աճը Հայաստանում 2008 թ.-ի հունվար-նոյեմբերին 7,2 տոկոս է կազմել

19.12.2008, 16:21
Տնտեսական աճը Հայաստանում 2008 թ.-ի հունվար-նոյեմբերին 7,2 տոկոս է կազմել
Տնտեսական աճը Հայաստանում 2008 թ.-ի հունվար-նոյեմբերին 7,2 տոկոս է կազմել

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Օպերատիվ վիճակագրական տվյալներով 2008թ. հունվար-նոյեմբեր ամիսներին տնտեսական աճը Հայաստանում կազմել է 7,2 տոկոս։ Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ՀՆԱ ծավալը կազմել է 3291 մլրդ. դրամ (10,8 մլրդ. դոլար)։

Վիճակագրական տվյալների համաձայն,  հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է սպառողական գնաճ՝ 9,3% -ով՝ 2007 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների համեմատությամբ։

Հաշվետու ժամանակաշրջանում արդյունաբերական ապրանքների գները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացրել են 3,5 տոկոսով։

2008թ. հունվար-նոյեմբեր ամիսներին արդյունաբերական ապրանքների ֆիզիկական ծավալի ցուցանիշը կազմել է 102,9 տոկոս։

2008թ. հունվար-նոյեմբեր ամիսների արդյունքներով, Հայաստանի արտաքին ողջ առևտրաշրջանառությունը կազմել է 4992,6 մլն. դոլար՝ 27,6 տոկոսով ավելանալով  2007թ. հունվար-նոյեմբեր ամիսների համեմատ։

2007թ. հունվար-նոյեմբեր ամիսների տնտեսական աճը կազմել է 13,6 տոկոս։

Պետբյուջեի համաձայն, 2008թ. ՀՆԱ աճը Հայաստանում նախատեսվում է 10 տոկոսի չափով(1 դոլարը 308,34 դրամ) ։--0-