Սուրբ Ծննդի և Ամանորի նվերների ցուցահանդես-վաճառք կանցկացվի Երևանում

19.12.2008, 14:20
Սուրբ Ծննդի և Ամանորի նվերների ցուցահանդես-վաճառք կանցկացվի Երևանում
Սուրբ Ծննդի և Ամանորի նվերների ցուցահանդես-վաճառք կանցկացվի Երևանում

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սուրբ Ծննդի և Ամանորի նվերների ցուցահանդես-վաճառք կանցկացվի Երևանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի մամուլի ծառայությունից։

«Ցուցահանդես-վաճառքում դիզայներները կներկայացնեն յուրօրինակ տոնածառեր, կոմպոզիցիաներ, տոնական նվերներ՝ նախատեսված Ամանորի և Սուրբ Ծննդյան համար»,- նշվում է հաղորդագրությունում։

Ցուցահանդես-վաճառքը կանցկացվի դեկտեմբերի 20-22-ը։ -0-