Հայաստանում սկսվել է ՀՀ ԱԳ նախկին նախարարի և խորհրդարանի երեք պատգամավորների դատական նիստը

19.12.2008, 13:42
Հայաստանում սկսվել է ՀՀ ԱԳ նախկին նախարարի և խորհրդարանի երեք պատգամավորների դատական նիստը
Հայաստանում սկսվել է ՀՀ ԱԳ նախկին նախարարի և խորհրդարանի երեք պատգամավորների դատական նիստը

Երևանում մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների փաստով քրեական գործի շրջանակներում այսպես կոչված «յոթի գործով» դատական նիստն այսօր սկսվել է Հայաստանի մայրաքաղաքում։ 

Դատականի նիստի ժամանակ քննվում է յոթ անձանց, այդ թվում նաև ՀՀ ԱԺ երեք պատգամավորների և ՀՀ ԱԳ նախկին նախարարի քրեական գործը։

Միասնական գործի շրջանակներում կքննվեն պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի երրորդ կետով (զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդված են սպանությամբ), 300-րդ հոդվածի 1-ին կետով (պետական իշխանության յուրացնելը), 316-րդ հոդվածի 2-րդ կետով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել), Սասուն Միքայելյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի 3-րդ կետով, 300-րդ հոդվածի 1-ի մասով, 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով) և Հակոբ Հակոբյանի դեմ, ով մեղադրվում է ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով։

Բացի այդ, դատարանը կքննի ՀՀ ԱԳ նախկին ղեկավար Ալեքսանդր Արզումանյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի 3-րդ մասով (զանգվածային անկարգություններ՝ զուգորդված սպանությամբ), 300-րդ հոդվածի 1-ին մասով (պետական իշխանության յուրացում), ինչպես նաև Գրիգոր Ոսկերչյանի և Շանթ Հարությունյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 3 մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, դատական նիստերի դահլիճը ապակու միջոցով բաժանված է երկու մասի։ Առաջին մասում գտնվում են դատավորները, դատապարտյալները, պաշտպանող և մեղադրող կողմերը, վկաներն ու տուժածները, որոնց թվում են «Ժառանգություն» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյան և նույն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

Դահլիճի երկրորդ մասում գտնվում են լրագրողները, ամբաստանյալների և տուժածների բարեկամները, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, քաղաքական գործիչներ, այդ թվում նաև ՀՀ Ժողովրդական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, խմբակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը, «Նոր ժամանակներ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունից պատգամավոր Ստեփան Սաֆարյանը։

Ամբաստանյալների կողմնակիցները նրանց դիմավորել են ծափահարություններով։

Դատական նիստի սկզբում դատավորը ներկաներին առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել մարտի 1-2-ի իրադարձությունների հետևանքով զոհվածների հիշատակը, սակայն ամբաստանյալներից մեկը՝ Շանթ Հարությունյանը, խիստ հայտարարել է, որ «պետք է չէ դատարանում սադրանքներ առաջացնել»։ Ի պատասխան դրան՝ դատավորը նկատողություն է արել, թե նախագահողին պետք է դիմել ոտնկայս։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։-0-