Երևանում անցկացվեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի միջբուհական մրցաշարը
Երևանում անցկացվեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի միջբուհական մրցաշարը:
Խաղին մասնակցում էին Երևանի պետական և ոչ պետական բուհերի 12 թիմեր։ Առաջին տեղը գրավեց Տնտեսագիտական համալսարանի «Նարխոզ» թիմը, երկրորդ մրցանակին արժանացավ Երևանի պետական բժշկական համալսարանի «Մեդիկուս» թիմը, երրորդ տեղը կիսեցին Երևանի պետական բժշկական համալսարանի «Զնատոկի» և Երևանի պետհամալսարանի «Մաֆյոզի» թիմերը։
Մրցույթը կայացավ երկու փուլով, յուրաքանչյուրում՝ 15 հարց։ Հաղթող ճանաչվեց առավելագույն միավորներ հավաքած թիմը։
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղն անցկացվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի ֆինանսավորմամբ։
Նպատակը երիտասարդության շրջանում ինտելեկտուալ շարժումն ակտիվացնելն է, ինչպես նաև բուհերի միջև կապի ստեղծումը և պետական ու ոչ պետական բուհերի միջև անջրպետի վերացումը։ -0-