«Գրիբոեյդովյան ընթերցումները» Հայաստանում ծրագրվում է ամենամյա դարձնել

17.12.2008, 20:08
«Գրիբոեյդովյան ընթերցումները» Հայաստանում ծրագրվում է ամենամյա դարձնել
«Գրիբոեյդովյան ընթերցումները» Հայաստանում ծրագրվում է ամենամյա դարձնել

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Գրիբոյեդովյան ընթերցումներ» գիտաժողովը ծրագրվում է Հայաստանում անցկացնել ամեն տարի։

Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել դեկտեմբերի 16-17-ին Երևանի Վ.Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանում այս թեմայով անցկացված առաջին գիտաժողովի ընթացքում։  

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Գրիբոյեդովյան ընթերցումներն» ամենամյա  դարձնելու մասին։ Գիտաժողովին բազմաբևեռ բնույթ տալու համար աշխատանքային խումբը ծրագրում է աշխատանքում ներգրավել գիտնականների ու հետազոտողների ոչ միայն Ռուսաստանից ու Հայաստանից, այլև Եվրոպայի երկրներից, Իրանից, Վրաստանից և այլ պետություններից»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԵՊԼՀ մամուլի ծառայությունից։  

Գիտաժողովը նվիրված է Թուրքմենչայի պայմանագրի ստորագրման 180-ամյակին և Երևանում Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգության առաջին բեմադրությանը։

Գիտաժողովի կազմակերպել են «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտ» զարգացման հիմնադրամի հայկական մասնաճյուղը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը և Ա.Ս.Գրիբոյեդովի անվան պատմամշակութային միությունը։

Նիստերին քննարկվել են Ալեքսանդր Գրիբոյեդովի ստեղծագործության հետ կապված հարցեր, ինչպես նաև այն զգալի դերի, որ այդ ակնառու բանաստեղծը, դիվանագետն ու պետական գործիչն ունեցել է Հարավային Կովկասում Ռուսական կայսրության քաղաքականության մեջ, Իրանի և Թուրքիայի հետ փոխհարաբերություններում։     

«Անկասկած, պետք է հրատարակել գիտաժողովի ընթացքում հնչած զեկույցների ու ելույթների ժողովածուն, քանի որ այստեղ քննարկված թեմաներից շատ բան «կադրի ետևում» է մնացել»,- նշեց Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի Կովկասյան հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Վլադիմիր Զախարովը։  

Նրա խոսքերով, դեռ բավականին շատ փաստաթղթեր կան, որոնք լրացուցիչ ուսումնասիրություն և իմաստավորում են պահանջում։ Բացի այդ, նյութերի զգալի մասը միայն հայերեն լեզվով է և հասանելի չէ ռուս ընթերսողին։ «Իմաստ ունի մտածել դրանց ռուսերեն թարգմանության մասին։ Մենք պատրաստ ենք հրատարակել դրանք»,- ասաց Զախարովը։  

ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանի խոսքերով, գիտաժողովի ընթացքում հաջողվել է պատմական, մշակութային, քաղաքագիտական մոտեցումներով ավանդական  գրականագիտական վերլուծության սինթեզի հասնել։ «Մենք տեսնում ենք, թե որքան խորաթափանց ու ճկուն էր 19-րդ դարի 20-ականների ռուսական դիվանագիտությունն ու վերլուծական միտքը։ Եվ դրանում հսկայական է Գրիբոյեդովի ներդրումը»,- ընդգծեց նա։ --0--