ԱՊՀ երկրների գրադարաններ կուղարկվեն Համագործակցության ազգային լեզուներով գրքեր

17.12.2008, 15:35
ԱՊՀ երկրների գրադարաններ կուղարկվեն Համագործակցության ազգային լեզուներով գրքեր
ԱՊՀ երկրների գրադարաններ կուղարկվեն Համագործակցության ազգային լեզուներով գրքեր

Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից-պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական  հիմնադրամի (ՀՀՄՀ) տոնական բարեգործական ակցիան, որը նվիրված է ԱՊՀ-ում Գրականության և ընթերցանության տարվա ավարտին և Համագործակցությունում Երիտասարդության տարվա սկզբին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ԱՊՀ մասնակից-պետությունների Հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի մամուլի քարտուղար Ալեքսանդր Կալուգինը։

«Ակցիայի շրջանակներում ԱՊՀ երկրների գրադարաններ կուղարկվեն գեղարվեստական, կրթական, գիտական և երկրագրական գրականության հավաքածուներ, այդ թվում նաև ԱՊՀ երկրների ազգային լեզուներով», - տեղեկացրել է նա։

Կալուգինի խոսքերով, այս տարի բարեգործական ակցիայի հյուրերն էին ՌԴ նախագահի տիկին Սվետլանա Մեդվեդևան, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը, Համագործակցության երկրներից գիտական և ստեղծագործական մտավորականության ֆորումների ակտիվ մասնակիցներ, մշակույթի հայտնի գործիչներ, բարեգործական ակցիայի հասցեատերեր, ինչպես նաև ԱՊՀ մասնակից-պետությունների հումանիտար համագործակցության խորհրդի և ՀՀՄՀ-ի վարչության անդամներ, Ռուսաստանի Դաշնությունում ԱՊՀ երկրների դեսպաններ, պետական և հասարակական կառույցների ղեկավարներ, Մոսկվայի կառավարության ղեկավարներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ակցիայի հովանավորներ։

«Անցնող 2008 թվականը ԱՊՀ-ում «Գրականության և ընթերցանության տարի էր», և այդ պատճառով մենք որոշեցինք Համագործակցույան երկրների մի շարք գրադարանների մեկենասների միջոցով փոխանցել գրքեր, որոնք հրատարկվել են մեր պետությունների ժողովուրդների լեզուներով։ Ծրագրում ենք, որ գրքերի փոխանցումը, որոնք կուղարկվեն Բաքու, Երևան, Մինսկ, Աստանա, Բիշքեկ, Դուշանբե, Աշխաբադ, Տաշքենդ, Կախուլ և Տվեր, տեղի կունենա հաջորդ տարեսկզբին», - ասել է ՌԴ նախագահի՝ ԱՊՀ պետությունների հետ հումանիտար համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, ԱՊՀ մասնակից-պետությունների հումանիտար համագործակցության խորհրդի նախագահ Ջահան Պոլիևան։-0-