ՀՀ վարչապետը դատավորների աշխատավարձի բարձրացումը դատական ոլորտի բարեփոխումների տարրերից մեկն է համարում

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ դատավորների աշխատավարձի բարձրացումը դատական ոլորտում բարեփոխումների իրագործման տարրերից մեկն է։
Միաժամանակ նա կոչ է արել հրաժարվել մտածելակերպի սպեցիֆիկ կարծրատիպերից։ «Ես խորհուրդ կտայի հրաժարվել մտածելակերպի կարծրատիպերից։ Եթե ԶԼՄ-ներում հայտնվում է նոր կարծրատիպ, ինչպես «բարձրացնում են աշխատավարձը, որպեսզի կաշառք չվերցնեն», ապա դա չի նշանակում, որ այդ մոտեցումը ճիշտ է։ Մենք ոչ մի դեպքում չենք ղեկավարվում այդ նշանաբանով», - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը։
«Ես հայտարարել եմ խորհրդարանում, որ դատավորների աշխատավարձների բարձրացումն այդ ոլորտի բարեփոխումների տարրերից մեկն է։ Հայաստանում աշխատավարձի բարձրացում նախատեսվում է նաև գործունեության այլ ոլորտներում», - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը։
2009 թ.-ից Հայաստանում դատավորների աշխատավարձը կկազմի 440 հազ. դրամ (մոտ 1440 ԱՄՆ դոլար)՝ ներկա 220 հազ. դրամի (մոտ 720 ԱՄն դոլար) փոխարեն։-0-