Հայաստանում ֆուտբոլային մրցավարների բարձրագույն դպրոց է բացվել
15.12.2008,
18:46
Հայաստանում ֆուտբոլային մրցավարների բարձրագույն դպրոց է բացվել

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ֆուտբոլային մրցավարների բարձրագույն դպրոց է բացվել, հայտնում է հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Դպրոցը բացված է Հայաստանի՝ ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի հետ համատեղ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Դպրոցում երկամյա կրթությունը անվճար կլինի։ --0--