Հայաստանի նախագահական ընտրությունները մեկ քայլ առաջ դարձան հանրապետության համար. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

15.12.2008, 15:35

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահական ընտրությունները մեկ քայլ առաջ դարձան հանրապետության համար, կարծում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոն (Marc Perrin de Brichambaut)։

«Հայաստանի ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ-ն ուներ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ առաքելություններ։ Ընտրությունները մեկ քայլ առաջ են ոչ միայն Հայաստանում, այլ նաև այն բոլոր երկրներում, որտեղ ԵԱՀԿ-ն մոնիտորինգ է անցկացրել»,- նշեց նա երկուշաբթի Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսքերով, անհրաժեշտ է շարունակել աշխատանքները ժողովրդավարական համախմբման և ժողովրդավարությանն անցնելու գործընթացի խորացման ուղղությամբ։

Հայաստանի ընտրությունները, որոնց արդյունքում հաղթանակ տարավ Սերժ Սարգսյանը, տեղի ունեցան փետրվարի 19-ին։ ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ-ն ընդհանուր առմամբ դրական գնահատական տվեց անցկացված գործընթացներին՝ համարելով, որ դրանք հիմնականում համապատասխանում էին ԵԱՀԿ և ԵՄ պահանջներին և չափանիշներին։ -0-