Հայկական ընդդիմությունը աննպատակահարմար է համարում իր բանտարկյալ կողմնակիցների` ներման խնդրանքով նախագահին դիմելը

12.12.2008, 19:17
Հայկական ընդդիմությունը աննպատակահարմար է համարում իր բանտարկյալ կողմնակիցների` ներման խնդրանքով նախագահին դիմելը

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողներին մեկնաբանեց ընդդիմության մոտեցումները Սերժ Սարգսյանի՝ մարտյան դեպքերի գործով բանտարկված մասնակիցներին ներում շնորհելու վերաբերյալ։

«Եթե ազատություն ստանալու գինը սեփական քաղաքական հայացքներից հրաժարվելն է, ապա դա անընդունելի է մեզ համար»,- ասաց Զուրաբյանը։

Ընդդիմության ններկայացուցչի խոսքերով, նախագահի կողմից առաջադրած պայմանները պահանջում են մարտյան դեպքերի համար բանտարկյալներից՝   ընդունել իրենց մեղքը և հրաժարվել հետագա պայքարից, և դա, նրա կարծիքով, «քաղաքական հետապնդումների շարունակությունն է»։

Ըստ Զուրաբյանի, առ այսօր կալանքի տակ են գտնվում ընդդիմության 67 ներկայացուցիչներ։ -0-