ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի այցը Հայաստան տեղի կունենա դեկտեմբերի 14-17-ը

12.12.2008, 17:06
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի այցը Հայաստան տեղի կունենա դեկտեմբերի 14-17-ը

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոյի (Marc Perrin de Brichambaut) գլխավորած պատվիրակությունը Երևանում է գտնվելու դեկտեմբերի 14-17-ը, ուրբաթ հայտնեցին ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:

Այցի ընթացքում նախատեսվում են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի , վարչապետ Տիգրան Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, նաև ԱԺ քաղաքական խմբակցությունների ղեկավարների հետ: -0-