ՀՀ Ոստիկանությունը 2008 թ.-ի 11 ամսում բնակչությունից բռնագրավել է աննախադեպ քանակությամբ հրազեն. քրեական հետախուզության պետ
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2008 թ.-ի 11 ամսում ՀՀ Ոստիկանության մարմինները բնակչությունից բռնագրավել կամ ստացել են 665 միավոր հրազեն, հայտնեց ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Հովհաննես Թամամյանը։
«Հարկ է նշել, որ հաշվետու ժամանակահատվածում, հատկապես վերջին 5 ամսում, Ոստիկանության մարմինները բնակչությունից բռնագրավել կամ ստացել են աննախադեպ քանակությամբ հրազեն։ Սա ամենաբարձր ցուցանիշն է սկսած 1993 թ.-ից»,- ասաց նա ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ։
Միևնույն ժամանակ Թամամյանը տեղեկացրեց, որ հրազենի կիրառմամբ իրագործված հանցագործությունների թիվը 2008 թ.-ի հունվար-նոյեմբերին 16,3 տոկոսով կրճատվել է անցյալ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ։
Քրեական հետախուզության պետի բերած տվյալներով, 2008 թ.-ի հունվար-նոյեմբերին Հայաստանում իրագործվել է 77 նմանատիպ հանցագործություն՝ 2007 թ.-ի միևնույն ժամանակահատվածի 92-ի համեմատ։
«Սրան մեծապես նպաստել է բնակչության շրջանում հետևողական բացատրական աշխատանքների անցկացումը»,- ընդգծեց նա։
2008 թ.-ի 11 ասմում Հայաստանում գրանցվել է 8192 հանցագործություն՝ 2007 թ.-միևնույն ժամանակահատվածի 7624-ի համեմատ։ --0--