«ՀԿԵՈՒ» ՓԲԸ գլխավոր տնօրեն ընտրվեց Շեվքետ Շայդուլինը

«Ռուսական երկաթուղի» ԲԲԸ փոխնախագահ Գեորգի Կորնիլովը ուրբաթ «Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի անձնակազմին ներկայացրեց նոր գլխավոր տնօրեն Շեվքետ Շայդուլինին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀԿԵՈՒ մամուլի ծառայությունից։
Շայդուլինն ընտրվեց այդ պաշտոնում «ՀԿԵՈՒ» ՓԲԸ տնօրենների խորհրդի՝ 2008թ. դեկտեմբերի 1-ի որոշման համաձայն։
Շեվքետ Շայդուլինը ծնվել է 1961թ.-ին։ 1990 թվականին ավարտել է Կույբիշևի Երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտը՝ «լոկոմոտիվներ» մասնագիտությամբ։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 1978թ.-ին Ուլյանովսկի լոկոմոտիվային դեպոյի փականագործի պաշտոնից։ 2001թ.-ից աշխատել է Գորկու երկաթուղու պետի տեղակալ։ 2002թ.-ին նշանակվել է նույն երկաթուղու պետ։ 2004-2007թթ. զբաղեցրել է Սվերդլովսկի երկաթուղու պետի պաշտոնը։ 2007թ. ապրիլից աշխատել է «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ նախագահի խորհրդական։ Տեխնիկական գիտությունների թեկնածու է։
2008թ. հունիսից դեկտեմբեր «ՀԿԵՈՒ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Ալեքսանդր Կուզնեցովը։
«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը։
ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 20 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։
ՀԵՈՒ ենթակայության տակ են գտնվում 805 կմ երկաթուղի՝ Հայաստանի 1125 կմ երկաթուղուց, 2001թ.-ից ընկերությունը բերում է կայուն շահույթ։ 2007թ.-ին ՀԵՈՒ կողմից տեղափոխվել է 3 միլիոն տոննա բեռ՝ 2006թ.-ի 2,7 միլիոն տոննայի դիմաց։ -0-