Վրաստանի հայաբնակ մարզերի մասին երկու գիրք է լույս տեսել Երևանում

12.12.2008, 14:04
Վրաստանի հայաբնակ մարզերի մասին երկու գիրք է լույս տեսել Երևանում
Վրաստանի հայաբնակ մարզերի մասին երկու գիրք է լույս տեսել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում լույս են տեսել հայտնի հայ պատմաբան և ճարտարապետ Սամվել Կարապետյանի «Ջավաքխ» և «Ախալցխա» գրքերը։

Հեղինակի խոսքերով, հրատարակված գրքերը մի քանի տասնամյակների աշխատանքի արդյունքն են։

Կարապետյանն ավելացրեց, որ «Ջավախք» գիրքը պատմում է մարզի հարյուր բնակավայրերի պատմության և պատմական հուշարձանների մասին, միաժամանակ որևէ տարբերություն չի դրվել բնակավայրերի էթնիկ կազմության տեսակետից։

«Ջավախքը պատմական Հայաստանի Գուգարքի մարզի գավառներից է։ Իսկ երբ խոսքը գնում է մեր հայրենիքի որևէ հատվածի մասին, ապա մեզ համար տարբերություն չկա, թե ով է բնակվում այս կամ այն գյուղում։ Մենք պարտավոր ենք ուսումնասիրել բոլոր բնակավայրերի պատմությունն ու պատմահուշարձանները», - նշեց Կարապետյանը։

Նրա խոսքերով, «Ախալցխա» գրքում ուսումնասիրվել է 27 գյուղի պատմություն։-0-