Հայաստանում 2,3 բալ մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
12.12.2008,
11:30
Հայաստանում 2,3 բալ մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ուրբաթ Հայաստանի տարածքում տեղի է ունեցել 2,3 բալ մագնիտուդով երկրաշարժ, զոհեր և ավերածություններ չկան, հաղորդում է ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը (ՍՊԱԾ)։
«Ստորգետնյա ցնցումն արձանագրվել է տեղական ժամանակով 01.25-ին Գառնի գյուղից 10 կմ դեպի արևելք», - ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՍՊԱԾ-ի հերթապահ դիսպետչերը։
Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3 բալ։ Նախնական տվյալներով, Երևանում ստորգետնյա ցնցման ուժը կազմել է 3 բալ։-0-