Հայաստանի երկրաշարժի զոհերի հուշակոթող է բացվել Եսենտուկիում

11.12.2008, 19:35
Հայաստանի երկրաշարժի զոհերի հուշակոթող է բացվել Եսենտուկիում

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Եսենտուկիում, Սբ. Հռիփսիմե եկեղեցու շրջանում, կայացել է Հայաստանի երկրաշարժի զոհերի հուշակոթողի բացման արարողությունը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ռուսաստանում հայերի «Երկրամաս» թերթից։ Հուշակոթողը կառուցվել է կամավոր նվիրատվությունների միջոցով։

«Հանրահավաքից հետո, որի ժամանակ ելույթ են ունեցել ողբերգության ականատեսները, կայացավ կոթողի օծման արարողությունն ու հոգեհաց մատուցվեց»,- նշվում է հաղորդագրության մեջ։   

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Աղետը  հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինանականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաքներ  ավերվեցին մասամբ։

Երկրաշարժի 6-բալանոց գոտին ընդգրկել էր շուրջ 30.000 քառակուսի կիլոմետր տարածք, ստորգետնյա ցնցումները զգացվել էին Երևանում և Թբիլիսիում։-0-