ՀՀ կառավարությունը շուրջ 145 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել հայ մարզիկներին դրամական մրցանակներ հանձնելու համար

11.12.2008, 17:38
ՀՀ կառավարությունը շուրջ 145 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել հայ մարզիկներին դրամական մրցանակներ հանձնելու համար
ՀՀ կառավարությունը շուրջ 145 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել հայ մարզիկներին դրամական մրցանակներ հանձնելու համար

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը 2008թ. լրացուցիչ 43 մլն 820 հազար դրամ է հատկացրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը` 2008թ. աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և գավաթի խաղարկություններում հաղթողներին ու մրցանակակիրներին դրամական մրցանակներ հանձնելու համար:

Ինչպես հայտնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, հայ մարզիկներին 2008թ.-ին մրցանակներ հանձնելու համար հատկացվել է 50 մլն դրամ (ավելի քան 160 հազ. ԱՄՆ դոլար)։

«Սակայն մեր մարզիկները և հավաքականները շատ հաջող են հանդես եկել այս տարի աշխարհի և Եվրոպայի գավաթների առաջնություններում, և դրամական մրցանակների համար լրացուցիչ 43,8 մլն դրամի անհրաժեշտություն առաջացավ»,- տեղեկացրեց նա։

Իր հերթին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ, հաշվի առնելով դրամական պարգևատրումները հայ շախմատիստներին, հայ մարզիկներն այս տարի եռակի անգամ գերազանցել են ՀՀ կառավարության կողմից նախատեսված մրցանակային ֆոնդը։

«Մենք պետք է փորձենք հասնել մեր մարզիկներին, որպեսզի իրենց օրինակով կարողանանք գերակատարել մեր կողմից նախատեսված ծրագրերը»,- նշեց նա։

Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 4-ի նիստին արդեն հատկացրել է 63 մլն դրամ (ավելի քան 208 հազ. ԱՄՆ դոլար) Դրեզդենի շախմատի 38-րդ համաշխարհային օլիմպիադայում հաղթանակ տարած Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի վեց մասնակիցներին պարգևատրելու համար։ -0-