Վրաստանի հայկական համայնքը ներկայում առավել կարևոր է Հայաստանի համար. վարչապետ

11.12.2008, 17:12
Վրաստանի հայկական համայնքը ներկայում առավել կարևոր է Հայաստանի համար. վարչապետ
Վրաստանի հայկական համայնքը ներկայում առավել կարևոր է Հայաստանի համար. վարչապետ

Վրաստանի հայ համայնքը ներկայում առավել կարևոր է Հայաստանի համար, հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում ստեղծվի հատուկ աշխատանքային խումբ, որը հաջորդ տարվա փետրվարի առաջին տասնօրյակում Վրաստանի հայ համայնքի հարցով հայեցակարգ ներկայացնի»,- hինգշաբթի կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետը։
 
Տարբեր գնահատականներով, սփյուռքահայերի ընդհանուր թիվն ամբողջ աշխարհում գերազանցում է 8 մլն-ը։ Առավել խոշոր հայ համայնքները Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Լատինական Ամերիկայի երկրներում են։  Վիրահայերի թիվը շուրջ 200 հազար է։ Վերջին ժամանակներում Վրաստանի հայ համայնքը ականատես եղավ վրացական կողմի՝ հայ եկեղեցիների, մասնավորապես, Սուրբ Նորաշեն եկեղեցու նկատմամբ իրականացվող ոտնձգություններին։ 

Վարչապետը նշեց, որ աշխատանքային խմբի կազմում Հայաստանի պաշտոնատար անձանց զուգահեռ պետք է ընդգրկվի նաև Վրաստանի հայկական համայնքի ղեկավարը։

Սբ. Նորաշեն եկեղեցին կառուցվել է 15-րդ դարում։ 20-րդ դարի 30-ականներին եկեղեցին այլ կրոնական շինությունների հետ միասին փակվել է և վերածվել գրապահոցի։

Այս տարվա մայիսին Վրացական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները սկսեցին եկեղեցու շուրջ մետաղական ցանկապատում անցկացնել վրացական եկեղեցուն բնորոշ զարդանախշերով։

Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմը որակեց դա որպես երկու եկեղեցիների միջև կնքված Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմին Սուրբ Նորաշեն, Սուրբ Նշան, Սուրբ Աստվածամոր, Սուրբ Մինասի և Սուրբ Գևորգի եկեղեցիները վերադարձնելու մասին համաձայնագրի խախտում։

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ դեկտեմբերի 9-ին Թբիլիսի կատարած մեկօրյա այցի ժամանակ, կառավարության ղեկավարի ներկայությունից ոգեշնչված, Թբիլիսիի հայկական համայնքի ներկայացուցիչները բացեցին եկեղեցու մեխով փակված դռները, ինչից հետո վանք մտան եկեղեցական համայնքի մեծաթիվ ներկայացուցիչները, հայկական պատվիրակության անդամներն ու ՀՀ վարչապետը։ --0-